Հայաստանի Ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Սպուտնիկ-Ղազախստանին» պատմել է, թե ինչու է ֆուտբոլիստ դարձել:
«Անկեղծ, չեմ կարող պատասխանել այն հարցին, թե ինչու եմ ֆուտբոլիստ դարձել: Հայրս ինձ տարավ ֆուտբոլային դպրոց, ըստ էության, նա որոշեց, որ ես պետք է դառնալ ֆուտբոլիստ: 7 տարեկանից ֆուտբոլ եմ խաղում: Հենց սկզբից էլ դարձել եմ պաշտպան ու միանգամից՝ կենտրոնական:
Պրոֆեսիոնալ կարիերաս սկսել եմ «Փյունիկում»: «Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է: Երբ ես խաղում էի այնտեղ, ակումբը հայկական ֆուտբոլի սիրտն էր, այնտեղ էին խաղում հավաքականի ֆուտբոլիստները: Ինձ համար «Փյունիկը» դպրոց է, թիմ, որը շատ բան է տվել ինձ՝ որպես ֆուտբոլիստի»: