Այսօր՝ մարտի 5-ին, Թբիլիսիում կայացավ Ֆուտզալի ՈՒԵՖԱ Եվրո 2022-ի որակավորման խմբային փուլի երրորդ մրցափուլի Վրաստան-Հայաստան հանդիպումը։
Հայաստանի ազգային հավաքականը պարտություն կրեց 0-5 հաշվով։
Առաջին խաղակեսում մրցակիցը 2 գնդակ ուղարկեց հայկական ընտրանու դարպասը: Եվս 3 գոլ գրանցվեց երկրորդ կեսում:
Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 1 միավորով վերջինն է խմբում: