TotalFootball.am


05.03.21 23:55

Հարոյան. «Եվրոպայից առաջարկներ ունեի, բայց դրանք «Աստանայի» հետ չես համեմատի»


Հայաստանի Ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը 2021-ի փետրվարի 15-ին պաշտոնապես համալրեց ղազախական «Աստանան»: Դրանից հետո ֆուտբոլիստն առաջին ծավալուն հարցազրույցն է տվել «Սպուտնիկ Ղազախստան»-ին:

«Ես մի քանի տարբերակ ունեի, բայց «Աստանան» էր դրանցից ամենանշանավորը. ակումբը բազմակի չեմպիոն է, որն իր առաջ միայն բարձր առաջադրանքներ է դնում: Իր դերը խաղաց նաև մարզչի գործոնը. ես անձամբ շփվել եմ Անդրեյ Վալերի Տիխոնովի հետ ու հասկացել, թե ինչ է պետք թիմին: Նա բացատրեց իմ դերը, ասաց, թե ինչ է ակնկալում ինձնից: Ես Եվրոպայից մի քանի առաջարկ ունեի, բայց դրանք «Աստանայի» հետ չես համեմատի:

Ավելի կոնկրետ՝ Հունաստանից, Կիպրոսից ու Իսրայելից: Բայց այդ ակումբները Եվրագավաթներում չէին խաղում: Այն փաստը, որ «Աստանան» խաղում է Եվրագավաթներում, նույնպես իր դերը խաղաց որոշում կայացնելիս: Այնպիսի թիմ, ինչպիսին «Աստանան» է, պետք է անպայման գալ:

Ես նախքան պայմանագիր ստորագրելը զրուցել էի Տիգրան Բարսեղյանի հետ: Նա ամեն ինչ պատմել էր թիմի մասին, այն մասին, թե ինչպես է ամեն ինչ կառուցված: Շատ ավելի հեշտ է ադապտացվելը նոր ակումբում, երբ այնտեղ արդեն ծանոթ տղաներ կան», - ասել է Հարոյանը:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6