TotalFootball.am


31.03.21 21:53

Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակ կորզեց Ռումինիայի ընտրանուց


ԱԱ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի Ազգային հավաքականը Երևանում 3-2 հաշվով հաղթեց Ռումինիայի հավաքականին:

Հանդիպման առաջին կեսն անցավ լարված ու հավասար խաղով: Երկու թիմն էլ ստեղծեցին գոլային պահեր, որոնք իրացնել չհաջողվեց: Մեր թիմի կազմում դրվագներում վստահ գործեց Դավիթ Յուչենկոն: Դեղին քարտով պատժվեցին Տիգրան Բարսեղյանը, Խորեն Բայրամյան և Վարազադատ Հարոյանը: 

Երկրորդ խաղակեսը մեր հավաքականը սկսեց միանգամից 3 փոփոխությամբ: Նորամուտը հավաքականում նշեց Էդուարդ Սպերցյանը, երկրորդ անգամ շանս ստացավ Ժիրայր Շաղոյանը:

Խաղային լարվածությունը երկրորդ խաղակեսում ավելի բարձր էր: Հենց մեկնարկային րոպեներին մեր թիմը մոտ էր հաշիվը բացելուն. շեղ ընթացավ Ժիրայր Շաղոյանի հարվածը նպաստավոր դիրքից: 56-րդ րոպեին իր առաջին գոլը մեր հավաքականում խփեց Էդուարդ Սպերցյանը: 

62-րդ և 72-րդ րոպեներին Ալեքսանդրու Չիկալդաուն դուբլ ձևակերպեց, և մենք հայտնվեցինք պարտվողի կարգավիճակում: 78-րդ րոպեին ռումինացիները մնացին 10 հոգով. կարմիր քարտ ստացավ Գեորգե Պուշկաշը: 86-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Վարազդատ Հարոյանը: 89-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանի վաստակած 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Տիգրան Բարսեղյանը և դրեց հանդիպման հաղթական վերջակետը: 

Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը կրկին վերադառնում է J խմբի առաջին հորիզոնական:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6