TotalFootball.am


31.03.21 22:16

Կապառոս. «Սա մեր ժողովրդի հաղթանակն է»


Հայաստանի Ազգային հավաքականը Երևանում 3-2 հաշվով հաղթեց Ռումինիայի ընտրանուն ԱԱ-2022-ի ընտրական փուլի շրջանակում: Երրորդ անընդմեջ հաղթանակից հետո Խոակին Կապառոսը պատասխանել է լրագրողների հարցերին.

- Մենք գիտեինք, որ մեզ շատ բարդ մարտահրավեր է սպասվում, քանի որ դժվար խմբում էինք հարուստ պատմություն ունեցող հավաքականների հետ: Բայց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ապացուցեին, որ իրենք զգում են, թե ինչ է նշանակում Հայաստանի հավաքականի մարզաշապիկը: Ես շատ ուրախ եմ, որ նման հաջողության հասանք: Այս հաջողությունը պատկանում է մեր ամբողջ ժողովրդին: Սա մեր երկրի հաղթանակն է:

- Ի սկզբանե ամեն ինչ լավ կազմակերպված էր: Եվ երբ թիմի հետ ինչ-որ բան այն չէ, ժամանակ է պետք, պետք է համբերատար լինել: Մենք այն թիմն ենք, որ խաղում է՝ օգտագործելով ազատ գոտիները: Առաջին խաղակեսում զգացվում էր, որ թիմը բավականին հոգնած է: Մրցակիցն ավելի թարմ էր, քանի որ փոխարինել էր 6 ֆուտբոլիստի: Մեզ չէր բավականացնում արագությունը: Բայց երկրորդ խաղակեսում ամեն ինչ փոխվեց: Թիմը դուրս եկավ իրոք հաղթելու: Մրցակցի վրա ազդում է, երբ 2-1 պարտվող թիմը կարողանում է նորից գոլ խփել ու հաղթանակ տանել: Մեր թիմը կարողացավ համապատասխան ձևով արձագանքել: Մենք չպետք է բավարարվենք այսքանով: Եվ թիմն իսկապես դաշտում չբավարարվեց երկրորդ գոլով ու փորձեց խփել 3-րդն ու դա հաջողվեց:

- Իհարկե, ես չեմ սիրում առանձին ֆուտբոլիստների մասին խոսել: Հաղթանակն ամբողջ թիմինն է: Բայց անշուշտ, Սպերցյանը շատ ուժեղ բնավորություն ցուցադրեց խաղադաշտում: Նա կարող է շատ արագ կարևոր ֆուտբոլիստ դառնալ մեր հավաքականի համար: Նույնը կարող եմ Ժիրոյի մասին ասել, որն ընդունեց պատասխանատվության բեռը: Սա նշանակում է, որ մենք լավ հեռանկարներ ունենք ապագայի համար:

- Թիմային խաղն ամեն ինչից վեր է: Բոլոր այն թիմերոը, որտեղ ես աշխատել եմ, մեծ հաջողությունների են հասել, քանի որ առաջնահերթությունը տրվել է թիմային խաղին, ոչ թե այս կամ այն անհատին: Մենք գիտակցում ենք, որ պետք է ինչպես անհատական մակարդակով, այնպես էլ թիմային առումով ուժեղ լինենք:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6