TotalFootball.am


01.04.21 00:48

Մեր մրցակիցները. Գերմանիայի հավաքականը պարտվեց Հս. Մակեդոնիային


ԱԱ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Գերմանիայի հավաքականը սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն:

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հաշիվը բացեց հյուրերի հարձակվող Գորան Պանդևը: 63-րդ րոպեին Գյունդողանը 11-մետրանոցի նշակետից հավասարեցրեց հաշիվը: 85-րդ րոպեին Հս. Մակեդոնիայի ընտրանու կազմում հաղթական գոլը խփեց Էլիֆ Էլմասը:

J խմբի մյուս խաղում Լիխտենշտեյնի հավաքականը տանը 1-4 հաշվով պարտվեց Իսլանդիայի ընտրանուն: Այս խաղից հետո Հս. Մակեդոնիայի հավաքականը 6 միավորով 2-րդն է: Գերմանիայի հավաքականը նույնքան միավորով նահանջեց 3-րդ հորիզոնական: 4-րդ տեղում 3 միավորով Ռումինիայի հավաքականն է: Լիխտենշտեյնը միավորներ չունի: Իսկ խմբի առաջտարաը 9 միավորով Հայաստանի հավաքականն է:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6