Հայաստանի Ազգային հավաքականին ԱԱ-2022-ի ընտրական փուլի խաղերում ավագի թևկապով ուղեկցած պաշտպան Վարազդատ Հարոյանը Ռումինիայի ընտրանու նկատմամբ 3-րդ տուրում տարած փայլուն հաղթանակից հետո խոսել է իր զգացողություններից:
Հիշեցնենք, որ Հարոյանը խփեց մեր թիմի երկրորդ գոլը (3-2):
«Ինձ համար մեծ պատիվ է ավագի թևկապով դուրս գալը: Ցավոք սրտի, Հենրիխը չկա 3 խաղ, դրա համար ես եղա ավագը: Շատ ուրախ եմ, որ երեք խաղ անընդմեջ հաղթեցինք, որքան գիտեմ՝ սա պատմական ցուցանիշ է:
Ուզում եմ այս հաղթանակները նվիրել մեր ազգին. ինչ-որ չափով երևի նրանց դեմքերին ժպիտ հայտնվեց», - ասել է Հարոյանը ՀՖՖ TV-ին տված մեկնաբանության մեջ: