Հայաստանի Ազգային հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ Ժիրայր Շաղոյանը, Ռումինիայի հավաքականի նկատմամբ ԱԱ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում տոնած հաղթանակից (3-2), խոսել է իր զգացողությունների մասին:
«Չգիտեի, որ 21-րդ դարում ծնված առաջին ֆուտբոլիստն եմ, որը հավաքականի կազմում դուրս է եկել խաղադաշտ: Երբ իմացա, շատ ոգևորվեցի ու պարտավորվեցի կարևոր գործողություններ անելու դաշտում և օգնելու իմ թիմին՝ իմ ամենաբարձր որակներով ու ամենաբարձր աշխատասիրությամբ:
Մարզիչը սկզբում ինձ խաղացրեց «10» համարի դիրքում, հետո, երբ նկատվեց, որ մրցակիցն ավելի շատ պաշտպանական գործողությունների է դիմում, և մենք պետք է ավելի շատ գրոհենք եզրերով, ինձ ասաց, որ դեպի եզր գնամ ու միայն առաջ շարժվեմ, որպեսզի գոլ բերեմ թիմին: Եվ, ինձ թվում է, ինչ-որ չափով սրություն մտցրի խաղում:
Երբ խաղադաշտում եմ հայտնվում, ինձ շատ հանգիստ եմ զգում և այսպիսի աջակցության ներքո պարզապես չեմ կարող վատ հանդես գալ: Բոլորը թիմակիցներս օգնում են», - ասել է Շաղոյանը ՀՖՖ TV-ին տված մեկնաբանության մեջ: