TotalFootball.am


02.04.21 18:08

Հավաքականի նախկին հայտնի ֆուտբոլիստներ ու 17 մարզիչներ մասնակցում են ՀՖՖ դասընթացին


Ռոբերտ Արզումանյանը, Վահագն Մինասյանը, Արթուր Եդիգարյանը և ևս 17 մարզիչներ մասնակցում են ՀՖՖ մարզչական Ա արտոնագրի դասընթացին, որը մեկնարկել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Այսօր՝ ապրիլի 2-ին կայացել է դասընթացի բացումը: Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել են ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Ռաֆայել Նազարյանը և տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական Սուրեն Չախալյանը:

Առաջին օրը դասախոսություն է կարդացել Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն:

Դասընթացը բացկացած կլինի մի քանի մոդուլներից, որոնց ընթացքում դասախոսություններ կկարդան ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի հրահանգիչները:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6