Ալմաթիի «Կայրաթը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, կարող է դուրս գալ Ղազախստանի առաջնությունից: Այս մասին հաղորդում է «Тень отца Гурмана» տելեգրամյան ալիքը:
«Տարազի» հետ խաղից հետո (2-2), որի ելքի վրա ազդեց Գրիգորի Մոսկովչենկոյի գլխավորած բրիգադի մրցավարությունը, ալմաթյան ակումբի սեփականատեր Կայրաթ Բորանբաևը զրուցել է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նապագահ Ադիլբեկ Ջակսիբեկովի հետ: Բորանբաևը խիստ զայրացած է եղել «Կայրաթի» մասնակցությամբ մրցաշրջանի սկզբից բոլոր խաղերի մրցավարությունից: Ակումբի սեփականատերը սպառնացել է, որ «Կայրաթը» դուրս կգա առաջնությունից:
«Կայրաթը» 3 խաղում 7 միավոր է հավաքել ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը: