TotalFootball.am


04.09.21 20:42

Կապառոսը՝ Գերմանիայի հետ խաղի մասին․ «Խաղալու ենք մեր ժողովրդի և մեր ազգի համար»


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է ԱԱ 2022-ի ընտրական փուլի J խմբի 5-րդ տուրում սպասվող Գերմանիայի դեմ խաղի մասին։ 

- Համամի՞տ եք, որ ճիշտ կազմակերպվածությունը և նվիրվածությունը կարող են չեղարկել մրցակցի բարձր կարգը։ 

- Բնականաբար տարբերությունը մեծ է հավաքականի և ակումբի միջև։ Մենք աշխատում ենք թիմային փիլիսոփայության ուղղությամբ ու պետք է հավատարիմ մնանք այս գաղափարին։ Պետք է եռապատկենք թիմային խաղը, որ հասնենք հաջողության։ Եթե ուզում ենք դա անել, ապա պետք է թիմային խաղ ցուցադրենք։ 

- Հայաստանի հավաքականը Ձեր օրոք առաջին անգամ կխաղա նման կարգի հավաքականի դեմ։ Ըստ Ձեզ՝ այսպիսի խաղերից առաջ կա՞ ֆուտբոլիստներին հավելյալ մոտիվացնելու առիթ, թե դա կարող է լարվածություն առաջացնել։ 

- Ոչ։ Այսքան հզոր թիմի դեմ խաղալը չի ենթադրում լրացուցիչ մոտիվացիա։ Մեր մոտիվացիան լինելու է այն, որ խաղալու ենք մեր ժողովրդի և մեր ազգի համար։ Սա շատ հետաքրքիր, բայց նաև շատ բարդ մարտահրավեր է մեզ համար։ Մեր մոտիվացիան չի կարող կախված լինել մրցակցից։ 





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13