TotalFootball.am


09.09.21 12:06

«Շիրակի» ֆուտբոլիստ Լեո Ղազարյանը, որը կոմայի մեջ էր․ արձագանքել է հարազատների կոչերին


«Շիրակ» ՖԱ-ի մամուլի ծառայությունը տեղեկություն է հայտնել թիմի ֆուտբոլիստ Լեո Ղազարյանի առողջական վիճակի մասին։ 

«Լեռնիկ (Լեո) Ղազարյանի առողջական իրավիճակի մասին

Սեմտեմբերի 5-ին չարաբաստիկ ավտովթարի հետևանքով «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ և 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը ծանր մարմնական վնասվածքներ ստանալուց հետո հայտնվել էր կոմայում։ Մի քանի օր է «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետներն Աստծո զորակցությամբ պայքարում են մեր Լեոյի կյանքի ու վերականգնվելու համար։ Երեկ երեկոյան տեղի է ունեցել իսկական հրաշք, Լեռնիկի մոտ գրանցվել է դրական դինամիկա և նա հարազատների և ընկերների կոչերին ի պատասխան, ցույց է տվել արձագանք։

Լեո ջան, մեր բոլորի աղոթքներն ու մտքերը Քո հետ են, Դու հաղթահարեցիր մահին պատերազմի դաշտում ու իսկական հերոսի նման վերադարձար մեծ ֆուտբոլ, հիմա հերթն է հաղթահարել նաև այս փորձությունը։

Սպասում ենք քեզ, Եղբայր»,- գրված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13