TotalFootball.am


02.10.21 22:54

Կայացել է հանդիպում՝ նվիրված Պրոֆեսիոնալ լիգայի ստեղծմանը


Հոկտեմբերի 2-ին՝ ՀՖՖ գրասենյակում, ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանի ղեկավարությամբ, կայացավ ժողով-հանդիպում՝ նվիրված Հայաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ստեղծման հարցերին։

Ժողովին մասնակցում էին VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի եւ Առաջին խմբի ակումբների ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՊՖԼ-ի հարցերով զբաղվող ՀՖՖ աշխատակիցներ։

Հանդիպման սկզբում Ա․ Ազարյանը ներկայացրեց մինչ օրս կատարված աշխատանքները, այնուհետեւ ծավալվեց երկարատև քննարկում ՀՊՖԼ-ի ստեղծման հետ կապված հարցերի շուրջ։

Մասնակիցների միաձայն համաձայնությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որը հաջորդ նիստին կներկայացնի իր առաջարկները լիգայի կազմաիրավական կառուցվածքի վերաբերյալ։ ՀՊՖԼ-ի ստեղծմանը վերաբերող հաջորդ ժողովը նախատեսվում է անցկացնել ս․թ․ նոյեմբերին։





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13