TotalFootball.am


08.10.21 02:47

Սելարայան․ «Գիտեմ, որ հայերը շատ համախմբված և պայքարող ժողովուրդ են»


Հայաստանի հավաքականի նորեկ Լուկաս Սելարայանը ԱԱ-2022-ի Իսլանդիայի հետ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ 

-Լուկաս, ի՞նչ գիտեիր Հայաստանի մասին, ի՞նչ էին պատմել ընկերներդ, բարեկամներդ։

-Նախկինում շատ չեմ ուսումնասիրել Հայաստանի պատմությունը։ Սակայն հիմա հետաքրքրվում են Հայաստանով, գիտեմ, որ հայերը շատ համախմբված և պայքարող ժողովուրդ են։ 

-Ի՞նչ տպավորություն եք ստացել Հայաստանի հավաքականից:

-Ինձ թիմում բոլորը շատ լավ ընդունեցին։ Շատ լավ տպավորություններ ունեմ ֆուտբոլիստներից և մարզչական կազմից։ Հուսամ՝ կօգնեմ թիմին հաջողություններ գրանցել։ 

-Հասցրե՞լ ես արդյոք այս կարճ ժամանակահատվածում մտերմանալ թիմակիցներիդ հետ: Եթե այո, ապա ում։

-Թիմակիցներիցս շատերը տիրապետում են անգլերենին, և հաղորդակցման առումով որևէ խնդիր չի եղել։ Սկսել եմ ճանաչել նրանց, մտերմանալ նրանց հետ։ 

-Ինչպե՞ս ես պատկերացնում համագործակցությունդ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ:

-Կաշխատեմ հնարավորինս լավ համագործակցել նրա հետ, և ամբողջ ուժերս կներդնեմ՝ ազգային թիմին օգնելու համար։





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13