TotalFootball.am


10.10.21 22:08

Խոակին Կապառոս. «Պետք է հոգեբանորեն տրամադրվենք վաղվա խաղին»


Հոկտեմբերի 10-ին՝ Բուխարեստի «Ստյաոա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և նախախաղային մամուլի ասուլիսը։

Պարոն Կապառոս, ի՞նչ տպավորություններ ունեք Ռումինիայի հավաքականից։

-Ռումինիան բավական ուժեղ հավաքական ունի, որի կազմում շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան։ Ես ինքս առիթ ունեցել եմ աշխատել ռումինացի ֆուտբոլիստների հետ Իսպանիայում, և կարող եմ ասել, որ հաճույք եմ ստացել։

 

-Բավական դժվար խաղ ունեցանք Իսլանդիայի հետ, այնուհետև երկար ճանապարհ անցաք՝ Ռումինիա հասնելու համար։ Պատրա՞ստ է արդյոք թիմը վաղվա հանդիպմանը։

-Խաղի մեկնարկին դեռ 24 ժամ կա։ Մենք ֆուտբոլիստներին վերականգնվելու ժամանակ կտանք, և վաղն արդեն կորոշենք, թե ով կխաղա։ Մենք բավարարված չենք Իսլանդիայի դեմ հանդիպման արդյունքից, սակայն պետք է հոգեբանորեն տրամադրվենք վաղվա խաղին։

 

-Ինչպե՞ս եք պատրաստվում խաղալ Ռումինիայի հավաքականի դեմ։

-Լավ հարց եք տալիս։ Վաղը բոլորդ կտեսնեք։

 

-Ու՞մ կառանձնացնեք Ռումինիայի հավաքականից։
-Կարծում եմ, որ Ռումինիայի հավաքականի դեպքում պետք է առանձնացնել թիմային խաղը։ Նրանք հստակ պատկերացնում են, թե ինչ ֆուտբոլ պետք է խաղան, և դա ամենավտանգավորն է այս պարագայում։





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13