TotalFootball.am


10.10.21 22:15

Տարոն Ոսկանյան․ «Կփորձենք հաղթել վաղվա խաղում»


Հոկտեմբերի 10-ին՝ Բուխարեստի «Ստյաոա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ, կայացավ նախախաղային մամուլի ասուլիս։  Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը՝ խոսել է սպասվող խաղի մասին։ 

Տարոն, արդեն հանդիպել և հաղթել ենք Ռումինիայի հավաքականին։ Ինչպիսի՞ մրցակից են նրանք։

-Մրցակիցը շատ ուժեղ թիմ է, որն երևաց մարտին խաղացած խաղում։ Հիմա պետք է կենտրոնանանք և պատրաստվենք վաղվա խաղին։

 

-Արդյո՞ք ոչ-ոքին բավարարում է Ձեզ, թե՞ ունեք մեկ այլ ծրագիր։

-Մենք չենք դուրս գալիս խաղադաշտ ոչ-ոքիի համար։ Կփորձենք հաղթել վաղվա խաղում, քանի որ այս խաղը շատ կարևոր է մեզ համար։

 

-Ի՞նչ հիշողություններ ունեք ռումինական թիմերի դեմ խաղալուց։

-Երկու անգամ հանդիպել եմ ռումինական թիմերի՝ Կլուժը և Ստյաոան։ Երկու թիմերն էլ բավական ուժեղ թիմեր էին։

 

-Նախորդ տարիներին Հայաստանը չի պայքարել ԱԱ դուրս գալու համար։ Ի՞նչ է փոխել Խոակին Կապառոսը, որ թիմն այսպիսի աճ է գրանցել։

-Նոր մոտեցումներ է բերել թիմ, և ստիպել է հավատալ մեր սեփական ուժերին։ Պարոն Կապառոսը շատ փորձառու մարզիչ է, ամեն անգամ նրանից ինչ-որ նոր բան ենք սովորում։

 

-Ինչպիսի՞ մթնոլորտ և տրամադրվածություն է թիմում Իսլանդիայի դեմ խաղից հետո։
-Ճիշտ է, մի փոքր տխրեցինք, քանի որ կարող էինք հաղթել, սակայն արդեն մոռացել ենք այդ խաղը և առավելագույնս տրամադրված ենք վաղվա հանդիպմանը։





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13