ԱԱ 2022-ի ընտրական փուլի J խմբի վերջին տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 1։4 հաշվով պարտվեց Գերմանիային։
Առաջին կեսում հյուրերից աչքի ընկան Իլկայ Գյունդողանն ու Կայ Հավերցը։ 50-րդ րոպեին Գյունդողանը հաշիվը դարձրեց 0։3։
59-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը։
64-րդ րոպեին Յոնաս Հոֆմանը հաշիվը դարձրեց 1։4։
Հայաստանի հավաքականը ընտրական փուլն ավարտեց 12 միավորով՝ 4-րդ տեղում։ Գերմանիան 27 միավորով առաջին տեղը զբաղեցրեց։
Երկրորդ տեղը զբաղեցրեց Հյուսիսային Մակեդոնիան։ Մակեդոնացիները կմասնակցեն անցումային խաղերին։