«Ինտերի» նախագահ Էրիկ Տոհիրը հայտնել է, թե ինչու են դադարեցվել «Յուվենտուսի» հետ բանակցությունները` «ներաձուրիների» կիսապաշտպան Ֆրեդի Գուարինի և «բիանոներոների» հարձակվող Միրկո Վուչինիչի փոխանակման վերաբերյալ:
«Առավոտյան խորհրդակցելով իմ օգնականների հետ և քննարկելով Մասիմո Մորատիի և իր որդու` Անջելոմարիոյի հետ, ես որոշում ընդունեցի դադարեցնել բանակցությունները «Յուվենտուսի» հետ: Ես հասկացա, որ համաձայնության չենք կարող գալ մի գործարքի շուրջ, որտեղ կողմերի կարծիքները տարբերվում են, իսկ նրա ֆինանսական կողմն ակումբի համար այնքան էլ ընդունելի չէ: Երկրպագուները, ակումբը, թիմը, մենք բոլորս պետք է միասնական լինենք, որպեսզի վերադառնանք «Ինտերի» համար արժանի դիրքերին»,- Տոհիրի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: