TotalFootball.am


10.03.14 16:40

Տաարաբտ. «Միլանը» չի վախենում «Ատլետիկոյից»


«Միլանի» կիսապաշտպան Ադել Տաարաբտը հայտարարել է, որ իր թիմը չի վախենում «Ատլետիկոյից»:

«Մենք պետք է հաղթենինք «Սան Սիրոյում»: Առաջին խաղում մենք կարող էինք հաղթանակի հասնել 2:0 հաշվով, սակայն մեր բախտը չբերեց: Մենք չենք վախենում «Ատլետիկոյից»: Նրանք ուժեղ թիմ ունեն, և ներկայումս երկրորդն են Իսպանիայի առաջնությունում, սակայն Չեմպիոնների Լիգան տարբեր մրցաշար է: «Սան Սիրոյում» մենք ցույց տվեցինք, որ կարող ենք առավելություն ունենալ: Պատճառ չեմ տեսնում, որ նույնը չկարոողանանք անել նաև Մադրիդում»,- Ակումբի պաշտոնական հեռուստաալիքին ասել է մարոկկացի ֆուտբոլիստը:

Նշենք, որ Ատլետիկո - Միլան պատասխան խաղը կկայանա վաղը` մարտի 11-ին Երևանի ժամանակով 23:45-ին: Առաջին խաղում «Ատլետիկոն» հաղթել է 1:0 հաշվով:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0