TotalFootball.am

25.03.14 21:05

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան գովաբանել է Ունդիանո Մալյենկոյին կլասիկոյից հետո

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) մրցավարների նշանակման համար պատասխանատու կոմիտեից երկուշաբթի օրը զանգահարել են մրցավար Ալբերտո Ունդիանո Մալյենկոյին և գովասանքի խոսքեր են ասել նախորդ շաբաթ նրա սպասարկած կլասիկոյի համար, հայտնում է AS-ը:
RFEF կոմիտեից նշել են, որ անհրաժեշտ էր աջակցել մրցավարին, ով մամուլի ճնշման տակ  էր հանդիպումից հետո: Կոմիտեն սովորաբար չի շնորհավորում պաշտոնյաներին իրենց անցկացրած խաղերի համար: Վերջին շրջանում միայն մրցավար Անտոնիո Մատեու Լահոսն է  նման զանգ ստացել:
Կոմիտեի ներկայացուցիչները նշում են, որ իրենց համար անակնկալ է լրատվամիջոցների սկսած արշավը և «Ռեալի» երկու ֆուտբոլիստների՝ Կրիշտիանու Ռոնալդուի և Սերխիո Ռամոսի խոսքերը: Նրանք համարում են, որ Ունդիանոյի միակ սխալը եղել է «Ռեալի» օգտին նշանակած 11 մետրանոցը, երբ Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ կանոնները խախտել էին տուգանային հրապարակի սահմաններից դուրս և այդ սխալը չի ազդել խաղի ելքի վրա: 
Կոմիտեն շարունակելու է վստահել Ունդիանո Մալյենկոյին, ով վերջին շրջանում մեծ ուշադրության տակ է և սպասարել է ընթացիկ մրցաշրջանի երկու կլասիկոները:
 
  Լրահոս

Աշխարհ

Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0