«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Նեյմարի կարծիքով ՉԼ-ի կիսաեզրափակչի ուղեգիրը կորցնելուց հետո, ամենը, ինչ կարող են անել ինքն ու թիմակիցները «Ատլետիկո»-ին շնորհավորելն է:
«Ճշմարտությունն այն է, որ մենք խաղը շատ վատ սկսեցինք: Առաջին 20 րոպեներին մենք զիջում էինք և դա բարդացրեց խաղը: Մենք պետք է շնորհավորենք նրանց: Նրանք 2 հանդիպումն էլ ավելի լավ սկսեցին ու դժվար էր նրանց ճնշելը:
Մենք դեռ պետք է փորձենք հաղթել Իսպանիայի Գավաթում և առաջնությունում: Պետք է գլուխներդ բարձր պահեք: Պարտվելը հեշտ բան չէ ու մենք տխուր ենք, բայց կյանքը շարունակվում է»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: