TotalFootball.am


10.04.14 17:11

Դիեգո Սիմեոնե. «Մենք մտածելու ժամանակ չտվեցինք Չավիին կամ Ինիեստային»


«Ատլետիկո Մադրիդ»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է ՉԼ-ի քառորդ եզրափակիչ փուլում «Բարսելոնա»-ի դեմ տարած հաղթանակը:

«Մենք երջանիկ ենք, որ հաղթեցինք այս հիանալի թիմին: Հիմա ժամանակ ունենք վերականգնվելու և մտածելու կիրակի օրը կայանալիք խաղի մասին:

Մենք «Բարսելոնա»-ին թույլ էինք տալիս ղեկավարել գնդակը դաշտի կենտրոնում, բայց ուժեղ ճնշում էինք գործադրում նրանց վրա: Երբ կորցնում էինք գնդակը, շատ էինք աշխատում. ճնշում էինք գործադրում Չավիի ու Ինիեստայի վրա՝ նրանց մտածե;ու ժամանակ չտալով: Առաջին 20 րոպեները գերազանց էին, հետո «Բարսելոնա»-ն հաղթահարեց դա:

Իմ ֆուտբոլիստներն այնքան երջանիկ էին: Մենք հաղթեցինք հիանալի թիմի: Ադրիան Լոպեսը տպավորիչ հանդիպում անցկացրեց՝ ճնշում գործադրելով և օգնելով ամեն պահի: Երջանիկ եմ, որ նա վերադարձել է».- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0