TotalFootball.am


18.09.14 19:21

Պաստորը հեռացել է «Ազ-Ալկմար»-ի գլխավոր մարզչի պաշտոնից` այն զբաղեցնելուց 2 օր անց


47-ամյա մասնագետ Ալեքս Պաստորը, ով փոխարինել էր Մարկո վան Բաստենին հոլանդական «Ազ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում, երկու օր անց հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է az.nl կայքը:

«Երբ վան Բաստենը որոշեց կատարել խորհրդականի պարտականությունները, մենք նախատեսում էինք Ալեքսին նշանակել գլխավոր մարզչի պաշտոնում: Մենք նրան առաջարկ արեցինք ավելի լավ պայմաններով, բայց նա չընդունեց այն: Բանակցություններից հետո մենք որոշեցինք, որ ավելի լավ կլինի, եթե մեր ճանապարհները բաժանվեն»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:

Հիշեցնենք` երեքշաբթի օրը վան Բաստենը առողջական խնդիրների պատճառով հեռացել էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնից ու դարձել էր ակումբի խորհրդականը. նրա փոխարեն թիմին մարզում էր Ալեքս Պաստորը:

Հավելենք, որ Հոլանդիայի առաջնության 5 տուրերից հետո «Ազ Ալկմար» -ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը` վաստակելով 6 միավոր: 

 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0