Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է, որ իրեն ժամանակ է անհրաժեշտ թիմում կարգ ու կանոն հաստատելու համար, քանի որ թիմի նորեկները պետք է ամբողջապես ընտելանան.
«Գաղտնիք չէ այն, որ հետևողական աշխատանք է պետք կատարել նպատակներին հասնելու համար, իսկ այն, ինչ մինչ այս տեղի է ունեցել, պետք է մոռանալ: Դա միակ միջոցն է առաջացող խնդիրները լուծելու համար: Մենք նոր կոլեկտիվ ենք, և պետք է նորից կառուցենք մեր խաղը, որն, անկասկած, չի լինի այնպիսին, ինչպիսին նախորդ տարում էր: Այս մրցաշրջանում մեր խաղն ավելի գրավիչ է դարձել,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հիշեցնենք, որ «Ատլետիկո»-ն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում հյուրընկալվելիս 2-3 հաշվով զիջեց հունական «Օլիմպիակոս»-ին: