TotalFootball.am


21.10.14 19:02

«Բավարիա»-ի ֆուտբոլիստները կհանդիպեն Հռոմի պապին «Ռոմա»-ի դեմ խաղից հետո


Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստներն ու մարզիչները կայցելեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին Վատիկանում, հայտնում է ESPN-ն: Հանդիպումը կկայանա Չեմպիոնների լիգայի խաղից հետո, որտեղ «Բավարիա»-ն կհյուրընկալվի «Ռոմա»-ի կողմից:

«Բավարիա»-ն միշտ հայտնի է եղել եկեղեցու հետ իր բարիդրացիական հարաբերություններով: Բարեբախտաբար, հենց դրա շնորհիվ, մեզ հրավիրեցին աուդենցիայի, որն էլ մենք սիրով ընդունեցինք:

Իհարկե, դա ֆուտբոլային ակումբի համար մի փոքր անսովոր է: Միանշանակ, մենք մեզ հետ կտանենք ակումբի մարզաշապիկը, ինչպես դա արել են մեզնից առաջ եկած թիմերը: Բայց բացի դա, մենք Հռոմի պապի համար առանձնահատուկ նվեր ենք պատրաստել: Չեմ ցանկանում ասել, թե կոնկրետ ինչ, դա պետք է անակնկալ լինի»,- ասել է «Բավարիա»-ի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն:

Հիշեցնենք, որ «Ռոմա» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա այսօր` հոկտեմբերի 21-ին, ժամը 22:45-ին:

 

.





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6