TotalFootball.am


21.10.14 19:10

Բուֆֆոնը կերկարաձգի պայմանագիրը «Յուվենտուս»-ի հետ մինչև 2017 թվականը


«Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը համաձայնության է եկել թուրինյան ակումբի ղեկավարության հետ իր գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում, հայտնում է Football Italia-ն:

Նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2017 թվականը, երբ կլրանա Բուֆֆոնի 39-ամյակը, իսկ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2015 թվականին: Կողմերի միջև այս համաձայնագիրը կկնքվի մոտ ժամանակներս:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բուֆֆոնը մասնակցել է 9 հանդիպման, որից 5-ում գոլ բաց չի թողել:







  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6