«Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդը նշել է, որ ապագայում գուցե զղջա, որ ժամանակին չի ընդունել Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու առաջարկները:
«Իմ կարիերայի ընթացքում ես երկու անգամ «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու հրավեր եմ ստացել: Գուցե հետագայում զղջամ, որ չեմ ընդունել դրանք:
Այնուամենայնիվ, գուցե և ավելի մեծ ափսոսանք առաջացներ այն, որ լքեի ակումբը, որը սիրում եմ՝ «Լիվերպուլ»-ը»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: