TotalFootball.am


14.01.15 22:45

«Ռեալ»-ն ամռանը կարող է ձեռք բերել Պոգբային 100 միլիոն եվրոյով


Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան շարունակում է գտնվել Մադրիդի «Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում, հայտնում է Tuttosport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն որոշում է կայացրել Ֆրանսիայի հավաքականի 21-ամյա կիսապաշտպանին ձեռք բերել այս ամռանը: Տրանսֆերի արժեքը 100 միլիոն եվրո է գնահատվում:

Այս մրցաշրջանում Պոգբան Ա Սերիայի 15 խաղում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13