TotalFootball.am


14.01.15 23:03

«Մոնակո»-ն հաղթեց «Գենգամ»-ին և դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի կիսաեզրափակիչ


Ֆրանսիայի գավաթի խաղարկության մեկ քառորդ եզրափակչում «Մոնակո»-ն սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթանակ տարավ «Գենգամ»-ի նկատմամբ և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց:

Հանդիպման արդեն 8-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Դիմիտար Բերբատովը, իսկ խաղավարտին ` 90+4 րոպեին, հանդիպման վերջնահաշիվը ձևակերպեց Անտոնի Մարտիալը: Նշենք, որ խաղի 36-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով. կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Քրիստոֆ Մանդանը:

Ավելացնենք, որ Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև «ՊՍԺ»-ն և «Բաստիան»-ը, իսկ քառորդ եզրափակչի վերջին` «Լիլ» - «Նանտ» հանդիպումը տեղի կունենա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 00:00-ին:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13