TotalFootball.am


14.01.15 23:20

Ռոնալդո.«Կփորձեմ մի քանի խաղի մասնակցել Ամերիկայում»


Մադրիդի «Ռեալ»-ի և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող 38-ամյա Ռոնալդոն հաստատել է, որ մտադիր է վերսկսել ֆուտբոլիստի կարիերան և մասնակցել «Ֆորտ-Լոդերդեյլ Ստրայկերս»-ի մի քանի հանդիպման: Նշենք, որ Ռոնալդոն հանդիսանում է Հյուսիսամերիկյան լիգայի (NASL) երկրորդ դիվիզիոնում հանդես եկող այդ ակումբի սեփականատերերից մեկը.

«Կփորձեմ մի քանի հանդիպման մասնակցել: Այս տարի ցանկանում եմ շատ մարզվել: Վերջին երեք տարվա ընթացքում ես նման հնարավորություն չեմ ունեցել, քանի որ շատ զբաղված էի այլ գործերով: Հնարավոր է` մենք հայտվենք եզրափակչում, և ես էլ` ինձ լավ զգամ, ապա ինչու՞` ոչ»,- Ռոնալդոյի խոսքերն է փոխանցում Sports Illustrated-ը:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13