TotalFootball.am

27.01.15 17:35

Ժուլիու Բապտիստա. «Լուկաս Սիլվան նման է Խաբի Ալոնսոյին»

«Ռեալի» նախկին հարձակվող Ժուլիու Բապտիստան կարծում է, որ մադրիդյան ակումբը ճիշտ ընտրություն է կատարել՝ պայմանագիր ստորագրելով «Կրուզեյրուի» ֆուտբոլիստ Լուկաս Սիլվայի հետ: 21-ամյա կիսապաշտպանին նա համեմատել է Խաբի Ալոնսոյի հետ.
«Ռեալի» բախտը բերել է, որ պայմանագիր է ստորագրել Սիլվայի հետ: Ակումբը մտածում է երկարաժամկետ հեռանկարի մասին, այդ պատճառով էլ նա կարևոր ֆուտբոլիստ կդառնա: Մադրիդում ամեն ինչ այլ կերպ կլինի Լուկաս Սիլվայի համար: Ոչ բոլորն են ա հասկանում, բայց երբ երիտասարդը Բրազիլիայից տեղափոխվում է Եվրոպա, նա չի կարող միանգամից պատրաստ լինել հարյուր տոկոսով: Սիլվայի խաղաոճը եվրոպական է, բայց նա հարմարվելու կարիք ունի: Նա կամակերպիչ ֆուտբոլիստ է: Երբ նա չի խաղում, թիմը զգում է իր բացակայությունը, քանի որ նա շատ զարգացած է իր տարիքի համար: Լուկաս Սիլվան նման է Խաբի Ալոնսոյին նաև նրանով, որ հզոր հարվածների է տիրապետում: Դա իրեն ավելի վտանգավոր է դարձնում»,- ասել է Բապտիշտան, ով Սիլվայի հետ խաղացել է «Կրուզեյրոյում»: 

  Լրահոս

Աշխարհ

Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13