Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ Մյունխենի «Բավարիայի» կազմում Չեմպիոնների Լիգայի գավաթը նվաճելը կարիերայի կարևորագույն պահերից է եղել:
«Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆ փուլում մրցակցությունն ավելի հետաքրքիր է դառնում: Այժմ առջևում Եվրոպայի լավագույն թիմերի հետ հանդիպումներ են: Ամենամեծ մարտահրավերն այն է, որ կարողանաս անել դա յուրաքանչյուր մրցաշրջանում: Իհարկե կարիերայիս լավագույն պահերից էր Չեմպիոնների Լիգայի գավաթ նվաճելը «Բավարիայում», և նույնը ցանկանում եմ կրկնել նաև «Ռեալի» հետ»,- ասել է Կրոսը: