TotalFootball.am


25.05.15 10:20

Դիբալա. «Տեղափոխվում եմ «Յուվենտուս»


«Պալերմոյի» հարձակվող Պաոլո Դիբալան հայտարարել է, որ տեղափոխվում է «Յուվենտուս»:

«Յուվենտուսն» այն թիմն է, որն ամենաշատն է ձգտում ձեռք բերել ինձ: Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում ինձ իրենց թիմում տեսնելու համար: Վերջին տարիներին ես աճել եմ «Պալերմոյում»՝ որպես ֆուտբոլիստ, և կարծում եմ, որ նույնիսկ ավելին կարող եմ աճել «Յուվենտուսում»: Կանեմ առավելագույնը, որպեսզի ապացուցեմ, որ «Յուվենտուսը» չի սխալվել իմ հարցում: Երբ ես տեղափոխվեցի «Պալերմո»՝ նրանք ասացին, որ մեծ գումար են ծախսել ինձ համար»,- Sky Sport Italia-ին ասել է 21-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դիբալային ցանկանում էին ձեռք բերել «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «ՊՍԺ»-ն:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0