Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» և «Անդերլեխտի» մասնակցությամբ խաղը դիտելու ժամանակ զոհվել է 30 մարդ: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:
Ողբերգությունը տեղի է ունեցել Նիգերիայի Կալաբար քաղաքի կենտրոնում, հոսանքալարի ընկնելու հետևանքով: Մարդիկ մահացել են հոսանքի հարվածից:
ՄՅՈՒ-ին «Թվիթերի» իր էջում ցավակցական հաղորդագրություն է տեղադրել.
«Մեր մտքերը «Յունայթեդի» երկրպագուների, նրանց ընկերների ու ընտանիքների հետ են, որոնք տուժել են երեկ Կալաբարում տեղի ունեցած ողբերգության հետանքով», - ասված է հաղորդագրության մեջ: