«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի կասկածում այն բանին, որ «Մալագան» Պրիմերայի վերջին տուրում իսկական կռիվ կտա «Ռեալի» հետ: «Արքայական ակումբի» հետ Միգել Միչեսի սաները կխաղան մայիսի 21-ին, սեփական հարկի տակ:
««Ռեա՞լը»: Կան հարցեր, որոնք լրագրողները չպետք է ինձ ուղեն: Ես ինքս երբեք չեմ կասկածել «Մալագայի» պրոֆեսիոնալիզմին: Ու եթե ինձ հարցեր տան պայմանավորված տրամադրվածությամբ, ես նույն տրամադրվածությամբ կպատասխանեմ», - Լուիս Էնրիկեի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Ազգային առաջնության ավարտից 1 տուր առաջ «Բարսելոնան» 87 միավորով զբաղեցնում է 1-ին հորիզոնականը: «Ռեալը» նույնքան միավոր ունի և մեկ խաղ պակաս է անցկացրել: