Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ը կարծում է, որ «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապպեն ամռանը չի լքի ակումբը: 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են եվրոպական մի շարք առաջատար ակումբներ: Նախօրեին մոնեգասկցիները առաջին չեմպիոնությունը ձևակերպեցին 2000 թվականից ի վեր:
«Հավանաբար չեմ կարող ասել, ֆուտբոլում վերջին պահին ամեն ինչ կարող է փոխվել, բայց ես գիտեմ, որ Մբապպեն ցանկանում է մնալ «Մոնակոյում»: Չեմ կարծում, որ գաղտնիք եմ բացում, որ նրա հայրը նույնպես ցանկանում է, որպեսի Կիլիանը մնա ու շարունակի խաղալ «Մոնակոյում»: Այս պահի դրությամբ կարելի է խոսել այն մասին, որ Մբապպեն այստեղ հանդես կգա նաև հաջորդ մրցաշրջանում», - ասել է արքայազնը «Canal+»-ի եթերում: