«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ ակումբի կազմում իր ապագայի մասին որոշումը կկայացվի Անգլիայի Գավաթի եզրափակչից հետո, որը կկայանա մայիսի 27-ին: Որոշումը կկայացնի «Արսենալի» տնօրենների խորհուրդը «Ուեմբլիում» կայանալիք խաղից հետո, որում «Արսենալը» կմրցի «Չելսիի» հետ:
«Ես կարծում եմ, որ տնօրենների խորհրդի նիստը կկայանա Գավաթի եզրափակչից հետո», - Վենգերի խոսքերն է մեջբերել Mirror-ը:
Վենգերն «Արսենալը» գլխավորում է 1996 թվականից: Նրա գլխավորությամբ «զինագործները» Անգլիայի չեմպիոն են դարձել 1997/98, 2001/02 և 2003/04 մրցաշրջաններում: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի ավարտից 1 տուր առաջ «Արսենալը» զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ 4-րդ տեղում ընթացող «Չելսիին» զիջելով 1 միավորով: