TotalFootball.am


11.07.17 15:39

«Բարսելոնայի» պատմության 15 չարդարացված տրանսֆերները


Մինչ «Բասելոնան» փորձում է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել կազմը նոր ձեռքբերումներով, Goal.com-ը առանձնացրել է ակումբի պատմության 15 վատագույն տրանսֆերների ցանկը:

1. Էմմանուել Ամունիկե

Տեղափոխվել է «Սպորտինգից» 1996 թվականին` 3 միլիոն եվրոյի դիմաց

Նիգերիացին «Բարսելոնայում» 4 տարի անցկացրեց, սակայն 1997-ին ստացած ծնկի վնասվածքի պատճառով հազվադեպ էր հայտնվում խաղադաշտում: 2000 թվականին Ամունիկեն տեղափոխվեց «Ալբասետե»:

2. Վիտոր Բայա

1996-ին Բայան` «Պորտուի» պատմության մեծագույն դարպասապահը, 6.5 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Բարսելոնա»:  

Նա արդեն մեծ համբավ էր ձեռք բերել Պորտուգալիայում: Սակայն Իսպանիայում հաջողել չկարողացավ: Երկու անհաջող մրցաշրջան անցկացնելուց հետո, Բայան 1998 թվականին վերադարձավ «Պորտու»:

3. Ֆիլիպե Քրիստանվալ

Ֆրանսիացին «Բարսելոնա» տեղափոխվեց «Մոնակոյից» `2001 թվականին, 6,5 միլիոն եվրոյի դիմաց : Սակայն հաջողությունը նրան այստեղ չժպտաց: «Բարսելոնա» տեղափոխվելուց 2 տարի անց նա հեռացավ Ֆրանսիա` «Մարսել»:

4. Դմիտրո Չիգրինսկի

2009 թվականին  Դոնեցկի «Շախտյորից» 25 միլիոն եվրոյի դիմաց Չիգրինսկիի տեղափոխությունն ամենատարօրինակներից էր ակումբի պատմության մեջ: Ուկրաինացին այստեղ ընդամենը մեկ, այն էլ` անհաջող մրցաշրջան անցկացրեց:

5.Դուգլաս

Բրազիլացին «Սան Պաուլուից» 4 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց 2014 թվականին:

Աջ պաշտպանը 2 մրցաշրջանում ընդամենը 8 խաղի մասնակցեց: Անցած մրցաշրջանը բրազիլացին վարձավճարով անցկացրեց Խիխոնի «Սպորտինգում»:

6.Քրիստոֆ Դյուգարի

1997 թվականին 4,5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվելով «Միլանից»` Դյուգարիին այդպես էլ չհաջողվեց տպավորություն գործել Լուի վան Գալի վրա և ամրապնդվել թիմում: Նա «Բարսելոնայի» կազմում անցկացրեց ընդամենը 7 հանդիպում:

7.Ջիովաննի

2001 թվականին բրազիլական «Կրուզեիրոյից» 18 միլիոն  եվրոյով տեղափոխված Ջիովաննիին չհաջողվեց համալրել «Բարսելոնայում» խաղացած իր լեգենդար հայրենիկցների շարքերը: Հարձակվողը «Բարսելոնայի» կազմում 2 մրցաշրջանում մասնակցեց 50 հանդիպման, բայց այդպես էլ արդյունավետությամբ աչքի չընկավ:

8.Էնրիկե

Կենտրոնական պաշտպանը 2008 թվականին 8 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Պալմեյրասից»: Նա եկավ «Բարսելոնայի» ոսկե ժամանակներում, սակայն այդպես էլ չդարձավ փառքի կերտողներից մեկը:

9. Ալեքս Գլեբ

Տեղափոխվել է 2008 թվականին, «Արսենալից»`  17 մլն եվրոյի դիմաց:

 Բելառուս կիսապաշտպանը լավ տպավորություն էր թողնում «Արսենալում», սակայն «Բարսելոնայի» պատմության մեջ իր անունը ընդմիշտ դաջել չհաջողվեց:

10. Կեիռիսոն

Ինչպես և Էնրիկեն` տեղափոխվել է «Պալմեյրասից», 2009 թվականին` 14 մլն եվրոյի դիմաց:

«Բարսելոնան»  գնեց նրան ու վարձավճարով տվեց  «Բենֆիկային», հետո` «Ֆիորենտինային»: 2014 թվականին նա լքեց «Բարսելոնան» ու այժմ հանդես է գալիս պորտուգալական «Արոուկայում»:

11. Էմմանուել Պետի

Պետին տեղափոխվել է 2000 թվականին Լոնդոնի «Արսենալից», 14 մլն եվրոյի դիմաց:

Նրան չհաջողվեց նույն հաջողությամբ խաղալ իսպանական գրանդում, ինչ որ «զինագործների» կազմում էր: Մեկ մրցաշրջան, 38 խաղ… Ու նրա պատմությունը «կապտանռնագույնների» հետ ավարտվեց:

12. Ֆաբիո  Ռոշեմբակ

2001 թվականին 9 միլիոն եվրոյով նրան «Ինտերից» գնեցին որպես Պեպ Գվարդիոլայի փոխարինողի: Սակայն բրազիլացու համար հեշտ չեղավ այդ վիճակին հարմարվելը: Նա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ համարվեց մինչև 2005 թվականը, այդ ընթացքում` 2003-2005 թվականներին վարձավճարով խաղալով «Սպորտինգում»: Իսկ 2005-ին լքեց կատալոնական ակումբը:  


13.Ռյուշթյու Ռեչբեր

2003 թվականին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Ֆեներբահչեից»:

Ռայկարդն առանձնապես գոհ չէր թուրք դարպասապահից: Ռեչբերը կարծում էր, որ ինքն արժանի է հիմնական դարպասապահը լինելուն, սակայն «Բարսելոնայում»  7 խաղ անցկացնելուց հետո վերադարձավ «Ֆեներբահչե»:

14.Ալեքս Սոնգ

Սոնգը 2012-ին 19 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Արսենալից»:

Ալեքսն իր տրանսֆերային արժեքով ձեռնտու տարբերակ էր «Բարսելոնայի» համար` «Ատլետիկ Բիլբաոյի»`  40 միլիոն եվրո գնահատվող Չավի Մարտինեսի համեմատ: Ու «կապտանռնագույնները» պայմանագիր կնքեցին Ալեքսի հետ:
Չհաջողելով «Բարսելոնայում»` Սոնգը 2 մրցաշրջան հետո տեղափոխվեց Անգլիա` «Վեսթ Հեմ»:

15.Ռիշարդ Վիտսխե

Տեղափոխվել է «Այաքսից», 1991 թվականին, 2.1 միլիոն եվրոյի դիմաց:

2 մրցաշրջան անցկացնելով «Բարսելոնայում»` հոլանդացի կիսապաշտպանն աչքի ընկավ ընդամենը 2 գոլով: 





  Լրահոս



Աշխարհ


 

Շիրակ  6  15
Ալաշկերտ  6

 11

Բանանց  6  9
Փյունիկ  6  5
Գանձասար-Կապան   6  5
Արարատ  6   4



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1