Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ է «Լոս-Անջելես Գելաքսի» տեղափոխությանը: Կալիֆոռնիական ակումբը շվեդ ֆուտբոլիստին տարեկան 7,7 միլիոն դոլար աշխատավարձով պայմանագիր է առաջարկել, և կողմերը մոտ են պայմանագիր կնքելուն: Այս մասին գրում է Los Angeles Times-ը:
Եթե գործարքը կայանա, ապա Իբրահիմովիչը կդառնա MLS-ի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը` շրջանցելով Կակային, որն «Օռլանդո Սիթիում» տարեկան 7.168 միլիոն դոլար է ստանում:
Անցած մրցաշրջանում Իբրահիմովիչը հանդես եկավ «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն նրա պայմանագիրը չերկարաձգվեց: Ապրիլին 35-ամյա ֆուտբոլիստը ծնկի խաչաձև կապանների վնասվածք ստացավ, ինչի պատճառով կարող է մինչև տարեվերջ խաղադաշտ դուրս չգալ: