«Ռոմայի» նախկին հարձակվող և ավագ Ֆրանչեսկո Տոտտին հաստատել է այն տեղեկությունը, որ որոշել է մնալ ակումբում: 40-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվեց անցած ամիս, իսկ մոտ ժամանակներս տնօրենի պաշտոն կզբաղեցնի ակումբում: Այս մասին Տոտտին ասել է Rona TV-ին տված հարցազրույցում:
«Ես ավարտեցի իմ կյանքի առաջին հատվածը` ֆուտբոլիստի կարիերան: Հիմա ոչ պակաս կարևոր փուլ է սկսվում. ես կլինեմ «Ռոմայի» տնօրենը, և հույս ունեմ ակումբի համար անել ոչ պակաս, որքան արել եմ խաղադաշտում: Ես երբեք չեմ ցանկացել հեռանալ ֆուտբոլից կարիերաս ավարտելու օրը: Ես հասանելի կլինեմ բոլորի համար` երիտասարդ խաղացողներից մինչև ակումբի նախագահ:
Ի՞նչ կգրվի իմ այցեքարտին: Ֆրանչեսկո Տոտտի, «Ռոմա», - ասել է Տոտտին: