TotalFootball.am


03.10.17 16:04

«Մալդինին ինքը մոտեցավ նկարվելու». ճամփորդություն՝ երազանքների ետևից


Եթե օրերից մի օր ինչ-որ մեկի մտքով անցնի ուղեցույց կազմել ֆուտբոլասերների համար, ապա դրանում հաստատ տեղ կգտնի մի այսպիսի կետ. «Գնալ հեռավոր ճամփորդության սիրելի թիմի հետ»: Սա կարելի է ձևափոխել ինչպես ասես, երևույթը կմնա հաճելի ու հիացմունքի արժանի: Դե հա, մի քիչ էլ՝ նախանձելու արժանի))):

Անգամ եթե դուք ձեր թիմի տնային մարզադաշտից մի քանի կմ եք հեռու ապրում, միևնույնն է՝ մեկ անգամ պետք է իրերը դնեք ուսապարկն ու թիմի հետ գնաք ճամփորդության, որպեսզի կարողանաք ձեզ անվանել իսկական երկրպագու: Եթե ձեր թիմը գտնվում է այլ երկրում կամ այլ մայրցամաքում, դուք պարզապես պետք է գնաք նրանց «այցելության», երբ ձեր գրպանում բավականաչափ գումար հավաքված կլինի: Իսկ եթե դա դեռ չի հաջողվել, բայց մեկ այլ՝ ավելի ֆանտաստիկ հնարավորություն է ստեղծվել՝ խաղադաշտում տեսնել այն ֆուտբոլիստներին, որոնց խաղով հիանում էիր 8-9 տարեկանից սկսած, ուրեմն դու պարզապես ներում չես ունենա, եթե չգնաս նրանց խաղը դիտելու, որտեղ էլ այն կայանալու լինի: Իսկ բախտը ժպտալիս երբեմն շատ գեղեցիկ է ժպտում:

Պաոլո Մալդինի 

Արդեն մի քանի օր է՝ TotalFootball.am-ի Fanclubs Cup-ի համահիմնադիր ու իտալական «Միլանի» իսկական երկրպագու Միքայել Հասրաթյանը սոցիալական ցանցերի իր էջերում տեղադրում է «Միլանի» լեգենդների հետ նկարներ: Նկարները լայքելը մի կողմ, նաև որոշեցինք պարզել, թե ինչպես ստացվեցին երազանքի լուսանկարները:

Սեպտեմբերի 29-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին դարձել էր ֆուտբոլային իսկական աստղաբույլ: «Միլանի» նախկին պաշտպան Կախա Կալաձեն իր հայրենիքում էր համախմբել երբեմնի խաղընկերներին ու ֆուտբոլի իսկական լեգենդներին՝ բարեգործական խաղ անցկացնելու: Նրա մտքով հավանաբար չի էլ անցել, որ դա շատերի համար դարձավ երազանքների իրականացման խաղ:

Ալեսսանդրո Կոստակուրտա

Միքայելը 8 տարեկանից՝ արդեն 14 տարի, երկրպագում է «Միլանին»: 2003/04 մրցաշրջանից հետևում է բոլոր խաղերին: Ճշտում եմ՝ հենց թիմի խաղին երբևէ եղե՞լ է: Պարզվում է, որ այդ մեկն առայժմ չիրականացած նպատակ է (ուշադրություն դարձրեք բառին, ոչ թե երազանք, այլ նպատակ):

«Խաղի մասին իմացա մեկ շաբաթ առաջ ու որոշեցի, որ ինչ էլ լինի, անպայման գնալու եմ: Ընկերներիցս մեկը Վրաստանում ծանոթ ուներ, որի միջոցով նախապես ձեռք բերեցինք տոմսերն ու հենց խաղի օրը՝ վաղ առավոտյան ճանապարհ ընկանք: «Միլանի» հետ ինչ-որ առումով կապված առաջին հնարավորությունն էր, ու ոչ մի կերպ չէր կարելի բաց թողնել», - սկսում է Միքայելը:

Դինո Բաջո

Համացանցում առաջինը հայտնվել էր լեգենդար Մալդինիի հետ լուսանկարը, ու հարցնում եմ՝ ում հետ էր երազում հանդիպել, լուսանկարվել.

«Ամենաշատն ուզում էի տեսնել ու լուսանկարվել Պաոլո Մալդինիի ու Անդրեյ Շևչենկոյի հետ: Միշտ երկրպագել եմ Շևչենկոյին, իսկ Մալդինին, դե գիտեք, մեր թիմի սիմվոլն է: Շևչենկոյի հետ լուսանկարվելն այս անգամ չստացվեց, մեկ ուրիշ անգամ կփորձեմ: Լուսանկար ունեցա նաև Ալեսսանդրո Կոստակուրտայի հետ, Դինո Բաջոյի հետ... Մի փոքր դժվար էր իրականում ֆուտբոլիստներին հանդիպելը: Վաղ առավոտյան գնացինք այն հյուրանոց, որտեղ նրանք հանգրվանել էին: Երբ Մալդինին դուրս էր գալիս, հյուրանոցի աշխատակիցները փորձեցին խոչընդոտել, բայց Մալդինին ինքը մոտեցավ մեզ, լուսանկարվեցինք»:

Լեգենդների խաղից անմասն չի մնացել նաև «Միլանի» մարզաշապիկը. ակումբի զինանշանի վրա խաղից հետո հայտնվել է Կալաձեի ստորագրությունը: Դա արդեն՝ լրագրող ընկերների շնորհիվ:

Իսկ ամենահետաքրքիր պահը՝ երբ փորձում ենք պարզել «միլանիստի» զգացողությունները.

«Յուրաքանչյուր ֆուտբոլասեր կհասկանա, թե ինչ զգացողություններ ունեմ: Երբ տարիներ շարունակ էկրաններից այսկողմ հետևում ես սիրածդ ֆուտբոլիստներին, նրանք քո թիմի, համաշխարհային լեգենդներ են, ու իրենց տեսնելը, հետները լուսանկարվելն աննկարագրելի զգացողություն է: Ստացված ուղևորություն էր: Արժեր այդքան ճանապարհ կտրել անցնել, հետևել լեգենդների խաղին ու իրականացնել երազանքները: Իսկ հիմա հերթը «Միլանի» խաղերին ներկա լինելունն է: Ես երկու անգամ տեսել եմ, թե «Միլանն» ինչպես է հաղթում Ա Սերիան, երկու անգամ՝ Չեմպիոնների լիգան: Բայց շատ եմ ուզում նույնն իմ աչքերով, հենց մարզադաշտում տեսնել»:

 

_______

Հռիփսիմե Գալստյան





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  15  30
Գանձասար-Կապան  15

 24

Բանանց  15  22
Շիրակ  15  19
Փյունիկ  15  17
Արարատ  15   9



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1