«Զենիթի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստովանել է, որ յուրաքանչյուր իտալացի երազում է Իտալիայի ազգային հավաքականը գլխավորելու մասին: Premium Sport-ի եթերում նա խոստովանել է, որ պատրաստ է ստանձնելու ազգային թիմի ղեկը:
«Աշխարհի առաջնությունը չեմ պատկերացնում առանց Իտալիայի հավաքականի: Հավաքականը ճնշման տակ է, բայց դա նորմալ է: Չնայած դրան՝ ես կարծում եմ, որ նրանք կհայտնվեն Մունդիալում:
Ինչ վերաբերում է հավաքականը գլխավորելու տարբերակին, ապա յուրաքանչյուր իտալացի մարզչի համար դա երազ է, և ինձ համար պատիվ կլիներ դա: Ես պատրաստ եմ դրան», - ասել է Մանչինին:
Իտալիայի հավաքականը ԱԱ-2018-ին հայտնվելու հնարավորությունը կվիճարկի Շվեդիայի հավաքականի հետ անցումային խաղերում: Առաջին խաղը կկայանա նոյեմբերի 10-ին, երկրորդը՝ նոյեմբերի 13-ին: