Իտալիայի հավաքականի հարձակվող Սիմոնե Ձաձան վնասվածք է ստացել՝ գտնվելով ազգային հավաքականի տրամադրության տակ: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
«Վալենսիայի» հարձակվողը թիմի մարզման ժամանակ վնասել է ծունկը: Ամենայն հավանականությամբ, նա չի կարողանա խաղալ Աշխարհի 2018 թվականի Առաջնության Շվեդիայի ընտրանու հետ անցումային խաղում:
Իտալիայի ու Շվեդիայի հավաքականների միջև առաջին անցումային խաղը կկայանա նոյեմբերի 10-ին, Ստոկհոլմում, երկրորդը` նոյեմբերի 14-ին, Միլանում: