«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էշլի Յանգը «Սաութհեմփթոնի» դեմ խաղում հյուրերի կիսապաշտպան Դուշան Տադիչին արմունկով հարվածելու համար որակազրկվել է 3 խաղով:
«Յանգը ագրեսիվ պահվածքի համար որակազրկվել է 3 խաղով : Նա ընդունել է մեղադրանքը, սակայն համարում է, որ պատիժը չափազանց մեծ է և կարող էր ավելի մեղմ լինել»,- ասված է Անգլիայի ՖԱ-ի հայտարարության մեջ: