«Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը Ամանորը նշել է ընկերների հետ միասին: Ֆուտբոլիստը որոշել էր Ինստագրամի իր էջում ուղիղ եթեր մտել՝ իր հետևորդների հետ շփվելու համար:
Բելգիացին հանրության առջև հայտնվել էր ծխախոտով և ալկոհոլային խմիչքներով: Ֆուտբոլիստի նման պահվածքը խիստ քննադատության առիթ է դարձել: Արդյունքում Նաինգոլանը ստիպված է եղել ներողություն խնդրել:
Ավելի վաղ ֆուտբոլիստը խոստովանել էր, որ ծխում է և չի պահպանում ռեժիմը: