«Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նայնգգոլանի համար, որը չի թաքցնում իր վատ սովորությունները, 2018 թվականը սկանդալով սկսվեց:
Բելգիացի ֆուտբոլիստը Նոր տարին դիմավորել էր ընկերների հետ ու որոշել սոց.կայքերից մեկով ուղիղ եթեր դուրս գալ:
Ֆուտբոլիստն ալկոհոլ էր օգտագործել, ծխել ու իրեն ցենզուրայից դուրս արտահայտություններ թույլ տվել: Հետո նա ջնջել էր տեսանյութը:
Ավելի ուշ 29-ամյա Նայնգգոլանը ստիպված է եղել ներողություն խնդրել իր պահվածքի համար, հաղորդում է La Stampa-ն:
«Իհարկե, չէի ցանկանում վատ օրինակ ծառայել, դրա համար էլ զգում եմ, որ պետք է ներողություն խնդրեմ իմ բառերի ու պահվածքի համար»,- ասել է նա: