«Միլանի» նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին նշել է, որ ցավ է ապրում՝ տեսնելով թիմն այս վիճակում:
«Ես չեմ պատրաստվում վերադառնալ: Դա ցավոտ թեմա է, և ես ոչ ոքի չեմ ուզում մոլորության մեջ գցել: Ես այլևս չեմ գնում ստադիոն, քանի որ ինձ համար դժվար է տեսնել այդ ամենը: Բայց իմ սիրտը միշտ կմնա «Միլանի» հիանալի երկրպագուների հետ»,- Բեռլուսկոնիի խոսքերն է փոխանցում Calciomercato-ն: