«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան, որն այժմ աշխատանքի է անցել «Սևիլիայում», համեմատել է երկու ակումբները:
««Միլանը» փառահեղ ակումբ է, որը վերջին 30 տարիներին բազմաթիվ տիտղոսներ է նվաճել: Սակայն վերջին 5 տարիներին «Սևիլիան» ավելի շատ տիտղոսներ է նվաճել, քան «Միլանը», պարբերաբար խաղացել Եվրոպայում, նույնպես հզոր թիմ է»,- ասել է Մոնտելան: