Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան դժգոհ է իր ներկայիս ակումբից:
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, ֆուտբոլիստի հայրը Տիագոյի եղբոր Ռաֆինյա Ալկանտարայի ապագայի շուրջ բանակցությունների ժամանակ ակնարկել է, որ 26-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ Իսպանիա:
Զեկույցում նշվում է, որ Տիագոն գոհ չէ «Բավարիայի» ներկայիս մարզիչ Յուպ Հայնկեսի հետ աշխատանքից:
Տիագոն իր բոլոր հմտությունները ձեռք է բերել կատալոնական ակումբում և թվում էր, թե նա մեծ ապագա ունի «Բարսելոնայի» կազմում: Սակայն «կապտանռնագույնները» 2013 թվականին համաձայնեցին վաճառել ֆուտբոլիստին Մյունխենի «Բավարիային», որի ղեկը այդ ժամանակ ստանձնել էր Պեպ Գվարդիոլան: