TotalFootball.am


12.01.18 18:59

Ո՛չ «Ման. Սիթին», ո՛չ էլ «Բարսելոնան». Որն է Եվրոպայի լավագույն թիմը


Չնայած բոլորի ուշադրությունը ընթացիկ մրցաշրջանում գրավել են «Մանչեսթեր Սիթին» և «Բարսելոնան», բայց Եվրոպայի լավագույն թիմը ոչ թե այդ գրանդ ակումբներն են, այլ չեխական «Վիկտորիա Պլզենը», որը լավագույն հաղթական վիճակագրությունն ունի Եվրոպայում: Այս մասին հաղորդում է իսպանական Marca-ն:

Կատալոնական ակումբը գլխավորում է Լա Լիգան 9 միավորի առավելություն ունենալով «Ատլետիկոյի» նկատմամբ, մինչդեռ «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն համապատասխանաբար՝ 15 և 9 միավորի առավելություն ունեն իրենց մոտակա հետապնդողների նկատմամբ:

Այնուամենայնիվ, «Վիկտորիա Պլզենը» հաղթել է Չեխական լիգայի 16 խաղերից 15-ում:

Պավել Վրբայի գլխավորած թիմը դեռևս չի զգացել պարտության դառնությունը և միայն մեկ ոչ-ոքի է խաղացել՝ ամեն խաղում վաստակելով միջինում 2.9 միավոր:

«Վիկտորիա Պլզենը» 14 միավորի առավելություն ունի 2-րդ հորիզոնականում գտնվող Պրահայի «Սլավիայի» նկատմամբ:

Նրանց միակ ձախողումը՝ նախորդ տուրում «Տեպլիսի» հետ արձանագրված ոչ-ոքին է (0-0):

Նրանք՝ «Մանչեսթեր Սիթիի», «Բարսելոնայի» և «Պորտուի» հետ միասին, միակն են, որ դեռ պարտություն չեն կրել Եվրոպայում ընթացիկ մրցաշրջանում:

Բացի դրանից, չեխական ակումբը նաև դուրս է եկել Եվրոպա Լիգայի հաջորդ փուլ:

Ամեն խաղում հավաքած միավորների քանակով «Վիկտորիա Պլզենի» հետ կարող է համեմատվել միայն Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին», որը ևս 2.9 միավոր է վաստակում միջինում:

«Մանչեսթեր Սիթին» հաղթել է իր խաղերի 91 տոկոսը, իսկ ոչ-ոքի արձանագրել խաղերի 9 տոկոսում՝ վաստակելով  62 միավոր 66 հնարավորից:

Էռնեստո Վալվերդեի «Բարսելոնան» հաղթել է Լա Լիգայի իր  խաղերի 83 տոկոսը և յուրաքանչյուր խաղում ունի միջինում 2.7 միավոր:

ՊՍԺ-ն և «Պորտուն» ևս նույն ցուցանիշներն ունեն:

Մյուս անակնկալը յուրաքանչյուր խաղում արձանագրած միավորների քանակով արձանագրել է Բելգրադի «Կարմիր աստղը»:

Հաղթելով իրենց հանդիպումների 82 տոկոսում և վաստակելով միջինում 2.6 միավոր՝ նրանք ավելի լավ դիրքում են, քան «Յուվենտուսը», «Բավարիան» կամ «Ատլետիկոն»:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  15  30
Գանձասար-Կապան  15

 24

Բանանց  15  22
Շիրակ  15  19
Փյունիկ  15  17
Արարատ  15   9



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1